Միջազգային

Սիրիայում սպանվել է իսլամիստական խմբավորման ղեկավարներից մեկը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում սպանվել է իսլամիստական խմբավորման ղեկավարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման ակնառու ղեկավարաներից մեկը, ով ռազմական գործողություններ էր ծավալում Համայի Մուրք քաղաքում, իր զինակիցների հետ միասին սպանվել է Ադրա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը կանխել է զինված խմբավորման մուտքը Բուսթան ալ Բաշա թաղամասից դեպի բանակի հսկողության տակ գտնվող շրջաններ: ԴԱԻՇ խմբավորման անդամները հարձակում են գործել և առաջ ընթացել դեպի Հալեպի մերձակայքում գտնվող Կարա Կուզաք կամրջի ուղղությամբ:

Բացի այդ, Ջոբար թաղամասում վերսկսվել են բախումները սիրիական բանակի և զինյալների միջև:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հոմսում 19 զինյալներ հանձնվել են իշխանություններին:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում