ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Արսալի շրջանում մարտի 7-ի կեսօրին 3 ռումբ է ընկել: Լիբանանյան բանակի ղեկավարության տեղեկացմամբ` Սիրայից արձակված ռումբերը ընկել են Լաբուա, Նաբի Օսման գյուղերի շրջակայքում: Բարեբախտաբար, մարկային վնասներ չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան ազգային տեղեկատվական գործակալությոյւնը, այժմ աշխատանքներ են տարվում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` ռումբերն արձակել են Սիրիայի ընդդիմադիր զինյալները:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել: Սիրիայի սահմանակից շրջաններից արձակված ռումբերը մարդկային վնասներ չեն պատճառել, սակայն նյութական վնասներ են գրանցվել: