Միջազգային

Դամասկոսի մերձակայքում 40-ից ավելի զինյալ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի մերձակայքում 40-ից ավելի զինյալ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մարտի 6-ին հարձակում է գործել զինյալների երկու հենակետերի ուղղությամբ, որոնք գտնվում են Դամասկոսի Ադրա և Ռիհան գյուղերի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների արդյունքում 40-ից ավելի զինյալ է սպանվել, այդ թվում` նրանց աֆղանցի ղեկավարը, տասնյակ զինյալներ վիրավորվել են: Թեժ մարտերի արդյունքում ավելի քան 50 զինյալ ձերբակալվել է: Բացի այդ, զինյալներին պատկանող 6 մեքենա է ոչնչացվել:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Յաբրուդ քաղաքի լեռնային մի քանի շրջանների վրա:

Բախումները զինյալների հետ շարունակվել են Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Սալիհին, Սուքքարի, Դաուար ալ Ջանդուլ թաղամասերում, ինչպես նաև Սինաիա, Շեյխ Նաջար քաղաքներում:

Փորձագետների հաշվարկով` Սիրիայում 100 հազարից ավելի զինյալ է կռվում ընդդիմադիրների շարքերում: Զինյալները Սիրիա են մտել ավելի քան 50 երկրներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում