Հասարակական

Նոր Երզնկայի գյուղապետը հերքում է Երևան-Ապարան ճանապարհը փակելու ակցիային համագյուղացիների մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Նոր Երզնկայի գյուղապետը հերքում է Երևան-Ապարան ճանապարհը փակելու ակցիային համագյուղացիների մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչները չեն մասնակցել մարտի 6-ի կեսօրին Արագածոտնի մարզում՝ Երևան-Ապարան ավտոճանապարհի փակման ցույցին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Նոր Երզնկայի գյուղապետ Ալինա Հարությունյանը: «Ես համոզված եմ, որ մեր գյուղից ոչ ոք չի մասնակցել»,- ասաց Հարությունյանը:

Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ կեսօրին Երևան-Ապարան ավտոճանապարհը փակել են յոթ գյուղերի, այդ թվում` Նոր Երզնկայիբնակիչները:

Մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչներ են հավաքվել Երևան-Ապարան ավտոճանապարհին` փորձելով խոչընդոտել երթեւեկությունը: Նրանց հետ հանդիպման է գնացել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով եւս բնակիչներին տեղեկացրել է, որ կատարվում են ջրատարի նորոգման աշխատանքներ: «Ջրանցքով Արմավիրի մարզի գյուղերն են սնվում: Աշխատանքները կատարվում են պետության կողմից հատկացված դոտացիայով: Ջրանցքի նորոգման աշխատանքներն իրականացվում են ջրի կորուստը նվազեցնելու համար»,- ասել է մարզպետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում