Միջազգային

Սիրիայի տարածքից արձակված մի քանի հրթիռներ են ընկել Լիբանանի սահմանամերձ գյուղում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի տարածքից արձակված մի քանի հրթիռներ են ընկել Լիբանանի սահմանամերձ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքից արձակված երեք հրթիռներ են ընկել Լիբանանի Լաբուա գյուղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, հրթիռներն ընկել են բնակելի տների մերձակայքում, որոնց հետևանքով, գյուղապետի խոսքով, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն գրանցվել, միայն վնասվել են մի քանի տներ:

Լուրեր են տարածվել նաև այն մասին, որ լիբանանյան օդային տարածքում կրկին իսրայելական օդանավեր են երևացել: Դրանք նկատվել են Սայդա քաղաքում:

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը կոչ էր արել Սիրիայի հակամարտող կողմերին Լիբանանը չդարձնել ռազմական գործողությունների թիրախ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում