Հայաստանն ու ԱՄՆ կառավարությունը կշարունակեն էներգետիկայի դիվերսիֆկացման ոլորտի համագործակցությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը մարտի 4-ին քննարկել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում: