Միջազգային

Հոմսում 291 զինյալներ հանձնվել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

Հոմսում 291 զինյալներ հանձնվել են իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հոմս մարզում 291 քաղաքացիներ, ովքեր մասնակցել են կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին, ինքնակամ հանձնվել են իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք վայր են դրել զենքերը և պարտավորվել չիրականացնել գործողություններ, որոնք սպառնում են Սիրիայի անվտանգությանը:

Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ներդրվում են տեղական հաշտեցման գործընթացի իրականացման համար: Ապա մարզպետը կոչ է արել համախմբվել և կենտրոնացնել բոլոր ուժերն արտասահմանցի ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Իշխանություններին հանձնված նախկին զինյալ քաղաքացիները վերադարձել են իրենց բնականոն կենսակերպին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում