Տնտեսություն

Հայաստանը կմասնակցի «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մարտի 5-9-ին Հայաստանը ներկայացնելու է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ գերմաներենով: Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է:Նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային գործակալություններ և ավելի քան 170 հազար այցելուներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում