Միջազգային

Սիրիական բանակը հաջողության է ասել Կալամուն շրջանում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը հաջողության է ասել Կալամուն շրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մարտի 3-ին զինյալներին վռնդել է Կալամուն շրջանի Աս Սահել բնակավայրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների արդյունքում ավելի քան 30 զինյալ գերի է ընկել: Ավելի վաղ կառավարական ուժերը հսկողություն էին հաստատել Յաբրուդի մերձակայքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի Ադրա գյուղում մարտի 3-ին 4 մարդ զոհվել է և վիրավորվել է ավելի քան 30-ը` քիմիական նյութերով հրթիռակոծման հետևանքով: Աղբյուրը պարզաբանել է, որ զոհերը «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման անդամներ են:

Ավելի վաղ, իրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը վերականգնել է Դեր Զորի Հուիջա ալ Մարիյա գյուղի անվտանգությունը և կայունությունը՝ ոչնչացնելով մեծ թվով զինյալների: Զինյալները պայթեցրել են Դեր Զոր-Թադմուր շրջանների գազատարը: Պայթյունի հետևանքով 2.5 միլիոն խորանարդ մետրի չափով գազի արտահոսք է եղել:

Սիրիայում եռմայա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում