Միջազգային

Պան Կի Մունը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ-երկրներին նպաստել Սիրիայի պատերազմի դադարեցմանը

1 րոպեի ընթերցում

Պան Կի Մունը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ-երկրներին նպաստել Սիրիայի պատերազմի դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակամարտության բոլոր կողմերը իրականացնում են հանցագործություններ, որոնք հնարավոր չէ նկարագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 3-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ ավելացնելով, որ խորհրդի անդամ-երկրները պարտավոր են և պետք է քայլեր ձեռնարկեն Սիրիայում արյունալի պատերազմը դադարեցնելու համար:

Մարդու իրավունքների խորհրդի 47 անդամները մարտի 18-ին կքննարկեն Սիրիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը: Փաստաթղթում ընդգրկված կլինի 2013թ.-ի հուլիսի կեսերից մինչև 2014թ.-ի հունվար ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ուսումնասիրությունը:

Ավելի ուշ նախատեսվում է հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պանի Կի Մունի, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի բանագնաց Ախդար Իբրահիմիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում