Միջազգային

Հրթիռներ են ընկել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Հրթիռներ են ընկել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմական օդանավերը փետրվարի 28-ին 4 հրթիռներ են արձակել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող լիբանանյան Արսալ քաղաքի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան տեղեկատվական աղբյուրները, հրթիռներն ընկել են Հարբաթ Յունին շրջանում: Լիբանանյան հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ օդային հարձակումն ուղղված էր Սիրիայի զինված ընդդիմադիրների դեմ: Պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Սիրիական եռամյա համակարտության ընթացքում բախումներից և հարձակումներից հաճախ է տուժում հարևան Լիբանանը: Հատկապես սահմանային Արսալ քաղաքում հաճախակի ռումբեր են ընկնում՝ պատճառելով մարդկային և նյութական վնասներ:

Վերջին շրջանում հազարավոր սիրիացիներ ստեղծված լարված իրավիճակի պատճառով հաստատվել են Արսալ քաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում