Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց Համահայկական խաղերի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց Համահայկական խաղերի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնեց Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին: Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը կաթողիկոսին ներկայացրեց Համահայկական խաղերի անցած պատմությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ու խաղերի մասնակցիներն աղոթք հղեցին առ Աստված: «Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Համահայկական խաղերի մասնակիցներին: Այս խաղերի միջոցով կերտվում է մեր ժողորդի միաբանությունը: Նաև մաղթում ենք, որ Ձեր ջանքերը սպորտային ոլորտում անցկացվող խաղերի մեջ իրենց բարի արդյունքներն ունենան, և հաղթանակներ բերեն ամենքին: Սուրբ Էջմիածնի օրհնությունը թող հովանի լինի Ձեզ և նորանոր ներշնչանքներ պարգևի»,-ասաց կաթողիկոսը:

Հոգևոր առաջնորդի խոսքից հետո ներկաներն իրենց հարցերն ուղղեցին հոգևոր հովվին, նույնիսկ առաջարկ հնչեց` հաջորդ Համահայկական ամառային խաղերին Սուրբ Էջմիածինը ևս մասնակիցներ ունենա, որոնց թվում կլինեն հոգևոր սպասավորներ:

Եվ վերջում Համահայկական խաղերի մասնակիցները լուսանկարվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի հետ և այցելեցին Էջմիածնի թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում