Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը «Հըզբոլլահին» մեղադրել է մաքսանենգության մեջ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը «Հըզբոլլահին» մեղադրել է մաքսանենգության մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան լիբանանյան «Հըզբոլլահին» մեղադրել է Սիրիայից Լիբանանզենքի մաքսանենգության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով` գործընթացն իրականացվում է լիբանանյան ահաբեկիչների համար` Սիրիայի կառավարության, ինչպես նաև Իրանի հովանավորությամբ:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից «Հըզբոլլահի» զենքերի պահեստների վրաիրականացված հարձակմանը և հակահարված հասցնելու«Հըզբոլլահի» նախապատրաստությունը, ապա Ահմադ ալ Ջարբան այն համարել է Բաշար ալ Ասադի համակարգի նույն պատասխաններից, որոնք իրականացվում են ավելի քան 30 տարի:

Նա նաև պարզաբանել է, որ «Հըզբոլլահը» ոչ միայն հանցագործություններ է իրականացում, այլև մաքսանենգությամբ է զբաղվում Իսրայելի դեմ պայքարելու համար:

Ավելի վաղ իսրայելական ռազմական օդանավերը փետրվարի 24-ի երեկոյան ռմբակոծություն են իրականացրել սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Նաբի շրջանի ուղղությամբ: Ականատեսները տեսել են իսրայելական օդանավեր, որոնք անցել են իրենց տների վրայով: Ըստ «Հըզբոլլահի»` հարձակումն ուղղված էր ոչ միայն իրենց, այլև Լիբանանի դեմ՝ ավելացնելով, որ այդ քայլը անպատասխան չի մնալու, սակայն անհրաժեշտ է ժամանակ և վայր` համապատասխան պատասխան տալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում