Նալբանդյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 13-ամյա աղջկա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 110 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը փետրվարի 26-ին` ժամը 18.40-ին, վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 13-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: