Միջազգային

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի ևս մեկ խմբաքանակ

1 րոպեի ընթերցում

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի ևս մեկ խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի և թունավոր նյութերի չորրորդ խմբաքանակը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, քիմիական զենքի այդ խմբաքանակը Լաթաքիայի նավահանգստից տեղափոխել են նավ: Գործընթացն իրականացվել է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում: Քիմիական զենքը նախատեսվում է ոչնչացնել ամերիկյան նավում:

Հայտնի է, որ թունավոր նյութերի թվում եղել է թունավոր գազ, որի քանակը Սիրիայում գերազանցում է 20 տոննան:

Նախատեսված էր Սիրիայի քիմիական զենքը երկրից դուրս բերել մինչև 2014թ.-ի փետրվարի 5-ը: Սակայն որոշակի դժվարությունների պատճառով սիրիական իշխանությունները առաջարկել են Քիմիական զենքերի արգելման կազմակերպությանը ժամկետը երկարացնել մինչև մայիս: Առաջարկը նախատեսվում է քննարկել մարտի սկզբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում