Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան կստեղծեն զբոսաշրջային միասնական ցանց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորարարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրով Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան կստեղծեն մեկ միասնական զբոսաշրջային ցանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացնում է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպությունը` Եվրոպական միության աջակցությամբ:«Նորարարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի համակարգող Աննա Առաքելյանի խոսքով` ծրագիրը տևելու է 18 ամիս, որի ընթացքում աշխատանքներ են տարվելու չորս երկրների զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցող ընկերությունների, տուրիստական գործակալությունների և պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ: «Բոլոր մակարդակներում նախատեսվում է համագործակցություն և ինտեգրացիա, տարբեր տեսակի հանդիպում-քննարկումներ: Տեղական ծառայություն մատուցողների կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացներ կացկացվեն: Կլինեն փորձի փոխանակմանը խթանող այցեր տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների մակարդակով»,-ասաց Աննա Առաքելյանը:

Նրա ներկայացմամբ` ծրագրի շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք մշակեն և կվաճառեն «տարածաշրջանային այցելուի միասանական փաթեթը»: «Ծրագրի շրջանակներում այս արտադրանքի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռքբերումը»,-ասաց Աննա Առաքելյանը` հավելելով, որ ծրագրի իրականացման ընթացքում նկարահանվելու են երկրների զբոսաշրջային առաջարկությունների մասին երկու տեսահոլովակ, որոնք տարածվելու են միջազգային լրատվամիջոցներով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետՄեխակ Ապրեսյանը, ով ներկա էր քննարկմանը, կարևորեց նմանատիպ ծրագրերի անցկացումը զբոսաշրջության ոլորտում: «Շատ կարևոր է, որ ոլորտում գործող բոլոր հետաքրքրված կողմերը կիսվեն իրենց կարծիքով և միասնականորեն կարողանանք, նմանատիպ առիթները ճիշտ օգտագործելով, մեր ունեցածը յուրովի ներկայացնել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում առկա է զգալի ներուժ գյուղական զբոսաշրջության զարգացման համար: «Մենք քայլ ենք անում ոչ միայն գյուղական, այլև ագրո զբոսաշրջության բնագավառում, որը մի փոքր ավելին է, քան ուղղակի այցելությունը գյուղական վայրեր: Ագրոտուրիզմի էությունը կայանում է նրանում, որ զբոսաշրջիկը ներգրավվում է գյուղական աշխատանքներում` բերքահավաք, հողի հետ աշխատանք և այլն: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակացության միջոցով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը` նշելով, որ գյուղական համայքներում սեմինար-քննարկումներ են անցկացվում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների, ոլորտի օգուտների վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու համար:

«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 472 հազար 923 եվրո գումարի չափով: Ծրագրի մեկնարկը տրվել է 2013 թվականի նոյեմբերին և կտևի 18 ամիս:

Հայերեն English Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր