Միջազգային

ՄԱԿ-ը շարունակելու է մարդասիրական աշխատանքը Սիրիայում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը շարունակելու է մարդասիրական աշխատանքը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցիչ Վոլկեր Թուրքը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է Հոմսի քաղաքացիների կենսակերպը կարգավորելու ուղղությամբ: Նա նաև ավելացրել է, որ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվելու են, ինչպես նաև շարունակվելու է սիրիական իշխանությունների հետ համագործակցությունը:

Սիրիայի իշխանություններին, ՄԱԿ-ի և Կարմիր Մահիկի կազմակերպության հետ համագործակցության արդյունքում հաջողվել է համաձայնության գալ զինյալների հետ Հոմսի գրաված շրջաններում կրակը դադարեցնելու ուղղությամբ, որի դեպքում միայն հնարավորություն ընձեռվեց բնակիչներին տարհանել և օգնություն ցուցաբերել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունն, այսօրՀոմսի ևս 58 քաղաքացիներ վերադարձել են բնականոն կենսակերպին: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին՝ ավելացնելով, որ նրանք վերջերս տարհանվել էին քաղաքի հին թաղամասերից: Ավելի վաղ մարզպետը նշել էր, որ վերսկսվել է քաղաքացիների տարհանումն ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջաններից: Բացի այդ, բոլոր շրջաններին կրկին մարդասիրական օգնություն է տրամադրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում