Միջազգային

Սիրիական բանակը թեժ մարտեր է վարում Հալեպում և Դամասկոսի հարավում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը թեժ մարտեր է վարում Հալեպում և Դամասկոսի հարավում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը փետրվարի 25-ին Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում ոչնչացրել է զինված խմբավորումներին պատկանող զենքերով լի մեքենաներ, սպանվել են մեծ թվով զինյալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` զինյալները փորձել են մտնել Հալեպի Շեյխ Սայիդ թաղամաս և Սիրիաթելի տարածք: Նրանք լուրջ կորուստներ են կրել Հալեպի կենտրոնական բանտի, Հարյաթան, Աուիջա, Մադաջին շրջաններում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Մյուս կողմից, սիրիական բանակը արյունալի մարտեր է վարում Դամասկոսի հարավում. ռազմական գործողությունները վերջին շրջանում կենտրոնացել են Կունեյտրայի շրջանում: Զինյալները հսկողություն են հաստատել մի քանի բնակելի շրջանների վրա և այժմ փորձում են հսկողություն հաստատել Գոլանը Դարաայի մերձակայքում գտնվող Հաուրանին միացնող ճանապարհի վրա: Դամասկոսի մերձակայքում զինված ծայրահեղականները փորձել են խախտել Մուադամիիայում և Կուդսայում ընդունված համաձայնությունը կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Զինյալները նաև փորձում են վերահսկողություն հաստատել Ազզազ քաղաքի վրա, որն այժմ բանակի հսկողության տակ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում