Միջազգային

Լավրովը Քերիին կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում համագործակցել Սիրիայի ընդդիմության հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը Քերիին կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում համագործակցել Սիրիայի ընդդիմության հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին համագործակցել Սիրիայի ընդդիմության հետ, որպեսզի հնարավոր լինի երկրի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության մեջ նշվել է, որ գործընկներները հեռախոսազրույցում քննարկել են ՄԱԿ-ի ընդունած Սիրիայի վերաբերյալ բանաձևը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ` Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կշարունակվի մարդասիրական օգնության տրամադրումը երկրի բոլոր մարզերի կարիքավորներին, առանց բացառության:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայի իշխանություններից պահանջելով բացել բոլոր սահմանները մարդասիրական օգնության համար: Բացի այդ, բանաձևը կոչ է արել հակամարտող կողմերին միասին պայքարել ահաբեկչության դեմ: Փաստաթուղթն ընդունվել է բոլոր 15 անդամների կողմից, այդ թվում նաև Ռուաստանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում