Կարգավորվել է Հոմսի 60 քաղաքացիների կենսակերպը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին հաստատել է, որ կարգավորվել է ևս 60 քաղաքացիների կենսակերպը, ովքեր վերջերս տարհանվել են Հոմսի Ջուրա աշ Շեյխ, Կարաբիս և Բաբ Հուդ թաղամասերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նաև ընդգծել է, որ մարզը պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ հայրենիք՝ ավելացնելով, որ Սիրիան կընդունի իր բոլոր քաղաքացիներին:

Իրենց հերթին քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իշխանություններին բնականոն կյանքին վերադառնալու համար:

Մարզպետը մինչ այդ հայտարարել էր, որ Հոմսից տարհանված քաղաքացիների թիվը գերազանցում է 200-ը, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեց մարդիկ են:

Ավելի վաղ ՄԱԿ-ի, Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունների և սիրիական իշխանությունների ջանքերով զինյալների հետ համաձայնություն էր կնքվելկրակը դադարեցնելու վերաբերյալ: Միայն այդ համաձայնությունից հետո հնարավոր եղավ մուտք գործել ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջաններ, տարհանել բնակիչներին և մարդասիրական օգնություն տրամադրել:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը