Երևանի Մարգարյան փողոցում «ԳԱԶել»-ն արգելափակվել է փոսի մեջ
1 րոպեի ընթերցում
![Երևանի Մարգարյան փողոցում «ԳԱԶել»-ն արգելափակվել է փոսի մեջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/02/751229.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտակայքում փետրվարի 24-ին` ժամը 02.47-ին, «ԳԱԶել» մակնիշի 1611Տ պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և փրկարարական ջոկատը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Ս. Ա.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշիավտոմեքենան հետընթաց կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: