Միջազգային

ՄԱԿ-ը սիրիացի փախստականների ընդունելու կոչ է արել աշխարհի երկրներին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը սիրիացի փախստականների ընդունելու կոչ է արել աշխարհի երկրներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել 2015-16թթ.-ի ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին բացել իրենց դռները 100 հազար սիրիացի փախստականների առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, փախստակնների հարցերով գրասենյակի մամուլի քարտուղար Դեն Մաք Նորթոնը հաստատել է, որ աշխատանքներ են կատարվում հնարավորիս արագ գտնելու այնպիսի երկրներ, որոնք կարող են ընդունել սիրիացի փախստակններին առաջիկա տարիների ընթացքում:

Նա նաև ավելացրել է, որ վերսկվել են կոչերն ուղղված միջազգային հանրությանը` սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար: Նորթոնը նշել է, որ 30 հազար սիրիացիներ կարիք ունեն մինչև տարեվերջ հաստատվելու ընդունող երկրներում, միևնույն ժամանակ մինչև այժմ 12 երկիր սկսել է պատրաստակամություն հայտնել՝ ընդունելու 18 հազար սիրիացիների:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ սիրիացի փախստականների թիվը տարեվրջին կարող է հասնել 4 միլիոնի: Սիրիական հակամարտության սկզբից միլիոնավոր սիրիացիներ հեռացել են երկրից՝ հաստատվելով հարևան Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում