ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդերը փետրվարի 22-ին Սիրիայի հյուսիս-արևելքում զինված խմբավորման անդամների հետ բախումների արդյունքում հսկողություն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող Թել Բարրաք գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ակտվիրստները հաստատում են, որ արյունալի կռիվներ են ընթացել քրդերի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած, «ԴԱԻՇ» խմբավորման անդամների միջև: Բախումները տեղի են ունեցել Ղամիշլի և Հասաքե քաղաքների միջև գտնվող ճանապարհին:
Բացի Թել Բարրաք գյուղից, թեժ պայքար է ընթացել նաև Թել Համիս գյուղում: Նշված գյուղերն ավելի վաղ գտնվում էին «ԴԱԻՇ»-ի հսկողության տակ, և միայն այսօրվա թեժ պայքարից հետո խմբավորման զինյալներն ստիպված նահաջել են:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: