Միջազգային

ՄԱԿ-ը Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ քվեարկություն կանցկացնի փետրվարի 22-ին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ քվեարկություն կանցկացնի փետրվարի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 22-ի առավոտյան կքվեարկի նախագծի համար, համաձայն որի` Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցնքներ ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանաձևի նախագիծը կոչ է անում բոլոր կողմերին, հատկապես Սիրիայի իշխանություններին, թույլատրել մուտք գործել շրջափակման մեջ գտնվող շրջաններ: Բացի այդ, կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն բնակելի տարածքների շրջափակումը, որոնց թվում են Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղուտան: Այսպիսով, բնակիչներին պետք է թույլ տալ դուրս գալ նշված տարածքներից և ստանալ մարդասիրական օգնություն:

Բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել բոլոր հարձակումները քաղաքացիների վրա, ինչպես նաև օդային ռմբակոծությունը, հատկապես վառվող նյութերով ռմբակոծությունը Հալեպում:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին նախատեսված քվեարկություն տեղի չի ունենալու: Դեռ հստակ չէ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը:

Ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը 3 անգամ վետո են դրել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում