Միջազգային

Սիրիայի մշակույթի նախարարությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին օգնել պահպանել Հալեպի միջնաբերդը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի մշակույթի նախարարությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին օգնել պահպանել Հալեպի միջնաբերդը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մշակույթի նախարարությունը դիմել է մշակութային հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով օգնել ահաբեկչական հարձակումներից պաշտպանել Հալեպի միջնաբերդը և պահպանել հին քաղաքն ու մշակութային հարստությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Հալեպի մշակութային ժաանգությունը վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական վնասներ է կրել: Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի ահաբեկչական գործողությունների հետևանքով վնասվել էր մշակութային 121 շինություն, ավերվել են հին շուկաներ:

Մշակույթի նախարարությունը զգուշանում է ահաբեկիչների սպառնալիքներից, որոնց համաձայն՝ զինված խբավորումները վերջերս հայատարարել են Հալեպի պատմական բերդը պայթեցնելու մասին: Բացի այդ, նախարարությունը մտահոգված է, որ զինյալները Հին քաղաքի տակ թունելներ են փորում և դրանք ականապատում:

Հալեպում տեղի ունեցած բախումների ժամանակ զինյաները այրել և ավերել են պատմական շուկաներ, հարձակումներ են գործել մզկիթների վրա, հատկապես Օմայան մեծ մզկիթի վրա, որը իսլամական կարևորագույն հուշարձանն էր Հալեպում:

Հալեպում են գտնվում պատմության և քաղաքակրթության ավելի քան 150 կարևոր հուշարձաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում