ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիական ճգնաժամի լուծման միակ ուղին տեսնում է «Ժնև 2»-ի բանակցություններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամի լուծման համար «Ժնև 2»-ից բացի այլ տարբերակ գոյություն չունի, և անհրաժեշտ է շարունակել համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ ավելացնելով. «Չնայած բանակցությունների երկու փուլերը լավ առաջընթաց չեն գրանցել, այնուամենայնիվ, այլ ճանապարհ չկա, բացի «Ժնև 2» համաժողովը շարունակելը»:

Պան Կի Մունը նշել է, որ մշտապես կապի մեջ է ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ, ով մոտ ժամանակներս պետք է մեկնի Նյու Յորք՝ ներկայացնելու բանակցությունների երկու փուլերի արդյունքների վերաբերյալ զեկույց:

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կարծիքով` ձախողվել է, և ձախողման մեջ նրանք մեղադրել են Դամասկոսին: Դրան զուգահեռ, սիրիական կառավարական պատվիրակության ղեկավար Ուալիդ ալ Մուալլեմը հայտարարել էր, որ բանացկությունները չեն ձախողվել և գլխավոր համաձայնությունը եղել է այն, որ բանակցությունների հաջորդ փուլում առաջնային կքննարկվի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում