Միջազգային

Հոմսի 38 քաղաքացիներ վերադարձել են բնականոն կյանքին

1 րոպեի ընթերցում

Հոմսի 38 քաղաքացիներ վերադարձել են բնականոն կյանքին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսից տարհանված 38 քաղաքացիների ապրելակերպը կարգավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին՝ ավելացնելով, որ 38 քաղաքացիները վերջերս տարհանվել էին ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող Հոմսի հին թաղամասերից: Նա նաև նշել է, որ ևս 30 քաղաքացիների կենսակերպը կարգավորվել էր փետվարի 19-ին: «Համապատասխան մարմինները հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի նրանք վերադառնան իրենց բնականոն կյանքին»,- նշել է մարզպետը:

Մարզպետը մինչ այդ հայտարարել էր, որ Հոմսից տարհանված քաղաքացիների թիվը գերազանցում է 200-ը, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեց մարդիկ են:

Ավելի վաղ ՄԱԿ-ի, Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունների և սիրիական իշխանությունների ջանքերով համաձայնություն էր կնքվել զինյալների հետ կրակը դադարեցնելու վերաբերյալ: Միայն այդ համաձայնությունից հետո հնարավոր էր մուտք գործել ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջաններ, տարհանել բնակիչներին և մարդասիրական օգնություն տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում