Միջազգային

Սիրիացի փախստականների թիվը տարեվերջին կարող է հասնել 4 միլիոնի

1 րոպեի ընթերցում

Սիրիացի փախստականների թիվը տարեվերջին կարող է հասնել 4 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարևան երկրներում սիրիացի փախստականների թիվը տարեվերջին կարող է հասնել 4 միլիոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, այս ցուցանիշը երկու անգամ ավելին կլինի փախստականների ներկայիսթվից: Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը: «Սիրիայում այժմ 6 միլիոն բնակիչներ տարհանված են իրենց բանակավայրերից, և բնակչության կեսը մարդասիրական օգնության կարիք ունի»,- նշել է Գուտերեշը:

Նրա խոսքով` Սիրիայից փախուստի են դիմել 2.5 միլիոն քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը բնակություն է հաստատել Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում:

Գուտերեշը նշել է, որ 4 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում այժմ սիրիացի փախստականների թիվը հասնում է մեկ միլիոնի:

Նա ավելացրել է, որ սիրիական ճգնաժամը լուրջ բացասական հետևանքներ է թողնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում