Միջազգային

Սիրիայում իսլամիստական խմբավորումը քարկոծելով սպանել է երիտասարդ աղջկա

1 րոպեի ընթերցում

Սիրիայում իսլամիստական խմբավորումը քարկոծելով սպանել է երիտասարդ աղջկա

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր կայքերը համացանցում տեղադրել են Ֆատում ալ Ջասիմ անունով երիտասարդ աղջկա լուսանկար՝ նշելով, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած, «ԴԱԻՇ» խմբավորման անդամները քարկոծելով սպանել են նրան այն պատճառով, որ նա օգտվում էր «Ֆեյսբուք» սոցցանցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆատում ալ Ջասիմը բնակվում էր Սիրիայի Ռակկա քաղաքում: Խմբավորման անդամները դա մեծ հանցանք են համարել և Ռակկայում գտնվող իրենց դատարանում որոշվել է աղջկան քարկոծել մինչև մեռնելը:

«ԴԱԻՇ» խմբավորումը կազմավորվել է Իրաքում և այժմ պայքար է մղում Սիրիայում Բաշար ալ Ասադի և կառավարական ուժերի դեմ: Խմբավորման գաղափարախոսությունը հիմնված է իսլամի չափազանց ծայրահեղական մեկնաբանության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում