Միջազգային

Հալեպում հրասանդի պայթյունից երեխաներ են տուժել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հրասանդի պայթյունից երեխաներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ան Նիլ փողոցում հրասանդի ընկնելու հետևանքով երեխա է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդն ընկել է Ղուֆրան մզկիթի մերձակայքում: Նյութական վնասներ են կրել քաղաքացիներիմերձակայքում գտնվող բնակարանները և մեքենաները:

«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Հալեպում փետրվարի 19-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել. նրանց մեծամասնությունը կառավարական ուժերի ծառայողներ են: Աղբյուրի տեղեկացմամբ` կառավարական ուժերը հրթիռակոծում են Հալեպի Սախուրա, Շեյխ Խադար, Մասաքին Հանանու, Բաբ ալ Հադիդ, Սուքքարի և Ալ Նասարի թաղամասերը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` Կունեյտրայի շրջանում, Կունեյտրա-Ջեբաթա ալ Խաշաբ ճանապարհին ոչնչացվել են այդտեղ կռվող զինված խմբավորման բոլոր անդամները: Զինյալների դեմ մարտերը շարունակվում են նաև Համայում, որի Քաֆր Զեյթ գյուղում մեծ թվով զինյալներ են սպանվել: Նրանց թվում եղել են Սաուդյան Արաբիայի և Հորդանանի քաղաքացիներ:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 110 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում