Վարչապետի հանձնարարությամբ կստեղծվի գազի կալորիականության մակարդակն ուսումնասիրող հանձնաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի և կստուգի ՀՀ ներկրվող ու սպառողին մատակարարվող գազի կալորիականության մակարդակը: ՀՀ կառավարության նիստում վարչապետը նշեց, որ չնայած նրան, որ կալորիականության մասին տրվել են պարզաբանումներ, սակայն դեռևս կան կասկածներ` արյդոք դրա ցուցանիշը համապատասխանում է այն պայմաններին, որ ներկայացվել են հանրությանը և արդյոք գազի որակը փոխվել է: «Մենք պարտավոր ենք այդ հարցերի պատասխանները տալ»,- «Արմենպրես»-ի փոխամցմամբ`ասաց վարչապետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ վերջին ժամանակներս հանրությունը շատ է բողոքում գազի որակի հետ կապված, իբր այն չի համապատասխանում կալորիականության ստանդարտներին: «Նախ սահմանի վրա գազը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտները` Հրազդարնի, Երևանի ՋԷԿ-երը և Արարատի ցեմենտի գործարանը, որոնք ևս շահագրգռված են, ևս ստուգման են ենթարկում: Այդ ամենը, սակայն, չի բավարարում սուբյեկտներին: Առաջարկել եմ գործարարներին համախմբվել, ձեռք բերել լաբորատորիա, որն արժե 20-60 հազար դոլար, որպեսզի կարողանան չափել գազի որակը»,- ասաց Նազարյանը: Նրա խոսքով` դեռևս գործարարների կողմից նման քայլ չի կատարվել:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի` պայմանավորված խիստ ձմեռով, նաև ջերմոցային տնտեսություններն են բողոքում գազի կալորիականությունից` նշելով, որ նախորդ տարիներին ավելի քիչ գազ են սպառել: «Կարծում եմ, որ դա խստահունչ ձմեռով է պայմանավորված: Ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև Գիտությունների ազգային ակադեմիան, Հանրային խորհուրդը, գործարարների միությունը, որպեսզի հասկանանք, էլ ինչ կարելի է անել, որպեսզի հանրության վստահությունը մեծանա»,- ասաց Նազարյանը:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ մասնագետները կառավարությանը եզրակացություն են ներկայացրել, որ գազի կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնել անհնար է: «Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով` ներգրավելով նաև ՀԿ-ներին, որպեսզի նաև մասնագետները հնարավորություն ունենան բացատրություններ ներկայացնել»,- նշեց վարչապետը:

«Հայռուսգազարդ»-ի կողմից գազի կալորիականությւան վերաբերյալ հրավիրվել էր քննարկում, որի շրջանակներում պատահական ընտրված սուբյեկտին մատակարավող գազը ենթարկվել էր փորձաքննության և պարզվել, որ մատուցվող գազի կալորիականությունը համապատասխանում է անհրաժեշտ որակին: Հասարակական կազմակերպություններին, սակայն, դա համոզիչ չէր թվացել:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան