Միջազգային

Վերսկսվել է Հոմսի բնակիչների տարհանումը

2 րոպեի ընթերցում

Վերսկսվել է Հոմսի բնակիչների տարհանումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հոմս քաղաքում փետրվարի 19-ին վերսկսվել է բնակիչների տարհանումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հոմսի քաղաքապետ Թալալ ալ Բարրազին: Նա նաև նշել է, որ Հոմսի հին թաղամասերից, որոնք գտնվում են զինված ընդդիմադիրների հսկողության տակ, խաղաղ բնակիչների նոր խումբը արդեն դուրս է բերվում:

Դամասկոսի Յարմուք ճամբարում, որտեղ բնակվում են մեծամասամբ պաղեստինցի փախստականներ, պաղեստինյան խմբավորումների և զինված ընդդիմադիր խմբավորումների միջև ամիսներ շարունակ տևածպայքարից հետո ի վերջո զինադադարի համաձայնություն է կնքվել: Այժմ Յարմուք ճամբարը անվտանգ շրջան է համարվում զինյալների հեռանալուց հետո: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ճամբարում կսկսվեն վերակառուցման աշախատանքները, ինչպես նաև բնակիչները կվերադառնան իրենց բնակավայրեր:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ որ սիրիական բանակը մուտք է գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բաբիլլա արվարձան: Ավելի քան 300 ապստամբներ համաձայնել են Բաբիլլայում դադարեցնել կրակը: Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը: Ակնկալվում է, որ 48 ժամվա ընթացքում բնակիչները կսկսեն վերադառնալ ինչպես Բաբիլլայի, այնպես էլ Բեյթ Սահեմի և Իլդայի իրենց տները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում