Սանահին-Սարահարթ ճանապարհին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ
1 րոպեի ընթերցում
![Սանահին-Սարահարթ ճանապարհին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/02/750715.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանահին-Սարահարթ տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ-ին փետրվարի 17-ին` ժամը 17.20-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: