Միջազգային

Սիրիական բանակը և ապստամբները համաձայնության են եկել Դամասկոսի արվարձաններում կրակը դադարեցնելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը և ապստամբները համաձայնության են եկել  Դամասկոսի արվարձաններում կրակը դադարեցնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը և ապստամբները համաձայնության են եկել Դամասկոսի արվարձաններում կրակըդադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան Daily Star թերթը, Դամասկոսի մերձակա շրջանների շրջափակումը կդադարեցվի, և հնարավոր կլինի մարդասիրական օգնություն հասցնել կարիքավոր սիրիացիներին: Համացանցում տեղադրվել են լուսանկարներ, որոնցում սիրիական բանակի սպաները խաղաղ բանակցում են ապստամբների հետ:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ սիրիական բանակը մուտք է գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բաբիլլա արվարձան: Աղբյուրը նույնպես վկայում է, որ սիրիական բանակի և ապստամբների միջև շարունակվում է հաշտեցման գործընթացը:

Ավելի քան 300 ապստամբներ համաձայնել են Բաբիլլայում դադարեցնել կրակը: Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը: Ակնկալվում է, որ 48 ժամվա ընթացքում բնակիչները կսկսեն վերադառնալ ինչպես Բաբիլլայի, այնպես էլ Բեյթ Սահեմի և Իլդայի իրենց տները:

Թեպետ Ժնևում միջսիրիական բանակցություններում առաջընթաց չի գրանցվել, այնուամենայնիվ, Դամասկոսում արդեն իսկ որոշակի հաջողություններ ակնհայտ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում