Միջազգային

Սիրիացի 4-ամյա երեխան միայնակ անցել է հորդանանյան անապատով

1 րոպեի ընթերցում

Սիրիացի 4-ամյա երեխան միայնակ անցել է հորդանանյան անապատով

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարուան անունով սիրիացի 4-ամյա տղան, միայնակ անցելով Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող հորդանանյան անապատով, փորձել է գտնել իր ծնողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սահմանի մոտ նրան գտել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող աշխատակիցները: Պարզվել է, որ տղան կորցրել է ծնողներին սիրիա-հորդանանյան սահմանին ստեղծված խառնաշփոթի ժամանակ:

Համացանցում հայտնվել է 4-ամյա երեխայի նկարը, որտեղ երևում է, թե ինչպես է նա միայնակ անցնում անապատով: Հետագայում համացանցում հայտնվել են նաև սիրիացի փախստականների լուսանկարները, և նրանց թվում երևում է 4-ամյա տղան:

Սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում միլիոնավոր սիրիացիներ հատել Սիրիայի սահմանը՝ բնակություն հաստատելով հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում