Միջազգային

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման հայտամրցույթը շահել են Ֆինլանդիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները

1 րոպեի ընթերցում

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման հայտամրցույթը շահել են Ֆինլանդիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական քիմիական զենքի ոչնչացման հայտամրցույթի հաղթողներ են դարձել երկու ընկերություններ՝ Ֆինլանդիայի «Էկոկեմը» եւ ԱՄՆ-ի «Վեոլիան»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուն:

Հայտամրցույթին մասնակցել են 14 ձեռնարկություններ, այդ թվում՝ «Վեկտոր» ընկերությունը Ռուսաստանից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ հայտամրցույթի հաղթողները կզբաղվեն շուրջ 800 տոննա արդյունաբերական քիմիական նյութերի, ինչպես նաեւ մի քանի միլիոն լիտր ռեակցիոն զանգվածի ոչնչացմամբ, որոնք գոյացել են ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավում քիմիական զենքի ոչնչացման հետեւանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում