Միջազգային

Հոմսում զինադադարը երկարացվել Է եւս երեք օրով

1 րոպեի ընթերցում

Հոմսում զինադադարը երկարացվել Է եւս երեք օրով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հայտարարված զինադադարը երկարացվել Է եւս երեք օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել Է Daily Star լիբանանյան թերթը:

Անցած ուրբաթ օրվանից՝ փետրվարի 7-ից, քաղաքում հրադադարի ռեժիմ Էր հայտարարվել երեք օրով, որի ընթացքում սիրիական Կարմիր մահիկը եւ ՄԱԿ-ի աշխատակիցները Հոմս Էին հասցնում մարդասիրական օգնություն եւ այստեղից տարհանում խաղաղ բնակիչներին:

Փետրվարի 10-ին իշխանությունները եւ ընդդիմությունը զինադադարը երկարացրել Էին եւս երեք օրով: Ներկայում Հոմսից տարհանվել Է շուրջ 1,5 հազար խաղաղ բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում