Միջազգային

Սիրիական ճգնաժամը խոսքի ազատության վրա բացասաբար է ազդել. «Թղթակիցներ առանց սահմանների»

1 րոպեի ընթերցում

Սիրիական ճգնաժամը խոսքի ազատության վրա բացասաբար է ազդել. «Թղթակիցներ առանց սահմանների»

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության ինդեքսի համաձայն, որն ամեն տարի հրապարակում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, սիրիական ճգնաժամը խոսքի ազատության վրա բացասաբար է ազդել ամբողջ Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինդեքսի հեղինակները մատնանշում են, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը Լիբանանում ուժեղացրել է ԶԼՄ-ների բեւեռացումը, մամուլի նկատմամբ հսկողության խստացում Է առաջացրել Հորդանանում եւ նպաստել բռնությունների ծավալմանը Իրաքում:

«Թղթակիցներ»-ը քննադատել են Եգիպտոսի իշխանություններին մեդիառեսուրսներում «Մուսուլման եղբայրների» ցանկացած դրական հիշատակմանը հակազդելու համար:

Քննադատության են ենթարկվել նաեւ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, որոնց կազմակերպությունը կշտամբել է պետական գաղտնիքները մերկացնողների որսի մեջ՝ գաղտնալսման դեմ պայքարելու փոխարեն:

Ռուսաստանը Մամուլի ազատության 2014-ի ինդեքսում 148-րդ տեղն է զբաղեցրել 180 երկրների թվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում