Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության համար առաջնայինը անցումային կառավարություն ստեղծելն է

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության համար առաջնայինը անցումային կառավարություն ստեղծելն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության գլխավոր նպատակը անցումային կառավարություն ստեղծելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին փետրվարի 10-ին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամ Լուայի Սաֆին: Նրա խոսքով` միջսիրիական բանակցությունների միջնորդ Ախդար Իբրահիմիի հետ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են երկու հարցեր անցումային գործընթացի և Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: «Մենք ներկայացրել ենք մեր տեսակետները և Իբրահիմիին ասնել ենք, որ գործող համակարգը պետք է դադարեցնի բռնությունները»,- նշել է Լուայ Սաֆին:

Ապա նա Դամասկոսին մեղադրել է բանակցությունների նախորդ փուլի անարդյունք ավարտի մեջ, քանի որ կառավարական պատվիրակությունը ներկայացել էր ոչ կառուցողական դիրքորոշմամբ՝ նախընտրելով քննարկել ոչ կարևոր հարցեր: Լուայ Սաֆին հերքել է մեղադրանքն այն մասին, որ ապստամբները կրակ են բացել Հոմսում մարդասիրական օգնության շարասյան ուղղությամբ՝ ավելացնելով, որ դրա հետ առչնություն ունեն կառավարական խմբավորումները:

Ժնևում փետրվարի 10-ին մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի միջնորդությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում