Իրավունք

Տասնմեկամյա տղային վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

1 րոպեի ընթերցում

Տասնմեկամյա տղային վրաերթի ենթարկած անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ ավտոմեքենայի վարորդը փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին Երևանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և դիմել փախուստի: Տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը, ժամը 08.20-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորող, 1997թ. ծնված Համլետ Վ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված դեպքերով կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում