Ոսկետափ-Վեդի ճանապարհին «ԳԱԶել»-ը բախվել է «ՎԱԶ-2108»-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կմ-ին փետրվարի 6-ին` ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը, «ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: