Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Սոչի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցի նպատակը Օլիմպիական ձմեռային 22-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելն է:Ալիեւն արդեն հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկևիչուսի և Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Խամադ ալ-Թանիի հետ:

Սոչիի Օլիմպիական ձմեռային խաղերի բացումը կկայանա փետրվարի 7-ին: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտնել է, որ խաղերի բացման արարողությունը տպավորիչ կլինի և անակնկալ բոլորի համար: Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին, երբ կանցկացվեն վերջին մրցումները, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում