Միջազգային

Հոմսի հին թաղամասերից բնակիչներին շուտով դուրս կհանեն

1 րոպեի ընթերցում

Հոմսի հին թաղամասերից բնակիչներին շուտով դուրս կհանեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները համաձայնության են եկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ Հոմս քաղաքի հին թաղամասերից բնակիչներին դուրս հանելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Հոմսի քաղաքապետ Տալալ ալ Բարազին: «Մոտ ժամանակներս բնակիչներին դուրս կհանեն նշված տարածքներից»,- նշել է նա:

Հոմսի պատմական թաղամասերում այժմ թեժ բախումներ են ընթանում սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը համաձայնության են եկել Հոմս քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Լուկաշևիչը նշել էր, որ դա միանգամայն դրական քայլ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում