Միջազգային

Ահմադ ալ Ջարբան փորձում է ընդլայնել միջսիրիական բանակցությունների ընդդիմադիր պատվիրակության կազմը

2 րոպեի ընթերցում

Ահմադ ալ Ջարբան փորձում է ընդլայնել միջսիրիական բանակցությունների ընդդիմադիր պատվիրակության կազմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան շարունակում է սիրիական ճգնաժամի լուծման հարցը քննարկել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ջարբան փետրվարի 6-ին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմիի հետ և քննարկել «Ժնև 2» միջազգային համաժողովի արդյունքները, ինչպես նաև միջսիրիական բանակցությունները: Աղբյուրը տեղեկացնում է, որ կոալիցիայի ղեկավարը և նրան ուղեկցող պատվիրակությունը Կահիերում կհանդիպեն Սիրիայի ներքին ընդդիմության ներակայացուցիչների հետ՝ բանակցությունների երկրորդ փուլում ընդդիմության պատվիրակությունը ընդլայնելու նպատակով:

Ավելի վաղ Ահմադ ալ Ջարբան հանդիպում էր ունեցել Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի հետ:

Ահամդ ալ Ջարբան Կահիրե է մեկնել Մոսկվա կատարած այցելությունից հետո, որի շրջանակում հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի հետ: Ռուսաստանում կոալիցիայի ղեկավարը հաստատել էր, որ անկասկած կմասնակցի միջսիրիակական բանակցությունների երկրորդ փուլին:

Սիրիայի կառավարության և ընդդիմադիր պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում