Միջազգային

Սիրիայի ընդդիմությունը և իշխանությունները համաձայնության են եկել Հոմս քաղաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմությունը և իշխանությունները համաձայնության են եկել Հոմս քաղաքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը համաձայնության են եկել Հոմս քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսաստանյան լրատվամիջոցները, այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Լուկաշևիչը: «Որոշվում է Հոմսի հին թաղամասեր մարդասիրական օգնություն հասցնելու հարցը»,- նշել է Լուկաշևիչը՝ հավեելով, որ դա միանգամայն դրական քայլ է: Մոսկվան չի կասկածում, որ Սիրիան սահմանված ժամկետում երկրից դուրս կբերի քիմիական զենքը:

«Չնայած թունավոր նյութերի դուրս բերման դժվարություններին, դեռ հիմք չկա կասկածի տակ դնել սահմանված ժամկետները»,- ասել է Լուկաշևիչը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ ապստամբների պարբերաբար հարձակումները խանգարում են մարդասիրական օգնություն հասցնել երկրի բնակչությանը: Նրա խոսքով` վերջին ամիսների ընթացքում ապստամբները սպանել և վիրավորել են ՄԱԿ-ի մարդասիրական կառույցի տասնյակ աշխատակիցների, ինչպես նաև թալանել մթերքներով բեռնված բեռնատարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում