Միջազգային

Դամասկոսի Մուամմադիա գյուղի բնակիչները վերադառնում են իրենց բնակարաններ

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Մուամմադիա գյուղի բնակիչները վերադառնում են իրենց բնակարաններ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մերձակայքում գտնվող Ալ Մուամադդիա գյուղի հարյուրավոր բնակիչներ վերադառնում են իրենց բնակարանները, որոնցից ստիպված հեռացել էին ապստամբների ռազմական գործողությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը, Ազգային հաշտեցման հարցերով համակարգող Հասան Ղանդուրը հայտարարել է, որ հատուկ ծրագիր է մշակվել, համաձայն որի` պետք է իրականացնել հազար խաղաղ բնակիչների վերադարձն իրենց բնակարաններ:

Հալեպում հարյուրավոր քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել ի աջակցություն սիրիական բանակի և ահաբեկչության դեմ պայքարի: Ներկաները նաև ողջունել են ժնևյան համաժողովում Սիրիայի կառավարական պատվիրակության անդամներին: Հանրահավաքին մասնակցել է նաև Հալեպի քաղաքապետ Մուհամմադ Ուահիդ Աքքադը, մուսուլման և քրիստոնյա հոգևորականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում