Տնտեսություն

Հայաստանում ավիատոմսերի գները մեկ ամսում նվազել են 5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ավիատոմսերի գները մեկ ամսում նվազել են 5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի արդեն նկատելի են ավիատոմսերի էժանացման միտումները: Փետրվարի 5-ին հրավիրած ասուլիսին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 2014թ. հունվարին ավիատոմսերի գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են 5 տոկոսով: Ավիափոխադրումներ իրականացնողներնն ու ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները տոմսերի էժանացման միտումները բացատրում են ինչպես սեզոնայնությամբ, այնպես էլ Հայաստանի կառավարության հռչակած «բաց երկնքի» քաղաքականության տված առաջին ադյունքներով: «Արմենպրես»-ը պարզեց, որ հիմնականում նվազել են դեպի Ռուսաստան ավիատոմսերի գները:

«Քվանտ տուր» ընկերությունից տեղեկացանք, որ գները նվազել են մոտ 25-30 հազար դրամով: Երեւույթը պայմանավորված է նաեւ նոր ավիաընկերության (Air Armenia ավիաընկերություն- խմբ.)` օդային փոխադրումների ոլորտ մուտքով: «Ava tour»-ում նշում են, որ «բաց երկնքի» քաղաքականության սկզբնական շրջանում տոմսերն էժանացել են, հետագայում փոքր-ինչ թանկացել: Օրինակ, եթե նախկինում դեպի ՌԴ քաղաքներ տոմսը 103 հազար դրամ է եղել, ապա դարձել է 73 հազար, իսկ հետագայում թանկացել է ու դարձել 83 հազար:

Air Armenia ավիաընկերությունում տոմսերի էժանացումը մասամբենկապում «բաց երկնքի» քաղաքականության հետ: Air Armenia-ն նպաստել էդեպի Մոսկվա, Ռոստով, Սամարա և այլ ուղղություններով ավիատոմսերի գների նվազմանը:

ՀՀ կառավարությունը, հայտարարելով «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու մտադրության մասին, ակնկալում էր ավիատոմսերի գնանկում: Սպասվում էր բարձր մրցակցության հետևանքով տոմսերի միջին գների 10 տոկոսով նվազում, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ, տարեկան կապահովվի 20-25 տոկոսի ուղևորափոխադրումների աճ: Նախատեսվում է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում