Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան պատրաստ է ընդլայնել պատվիրակության կազմը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան պատրաստ է ընդլայնել պատվիրակության կազմը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլում պատրաստ է ընդլայնել պատվիրակության կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան: Նա նաև ավելացրել է, որ իրենց շահերից է բխում, որ հնարավորինս շատ ընդդիմադիրներ ընդգրկվեն Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության շարքերում և մասնակցեն բանակցություններին:

«Սակայն մեր պատվիրակության կազմում չեն ընդգրկվի այնպիսի ընդդիմադիրներ, ովքեր ինչ-որ կերպ առնչություն ունեն գործող համակարգի հետ»,- հայտարարել է Ահմադ Ջարբան:

Ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում