Միջազգային

Ռուսաստանը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի մասնակցությունը միջսիրիական երկխոսությանը կարևոր քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի մասնակցությունը միջսիրիական երկխոսությանը կարևոր քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի մասնակցությունը միջսիրիական բանակցություններին համարում է ընտրություն՝ ի օգուտ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Մոսկվայում կոալցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբայի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ այսօրվա հանդիպումը օգտակար է այն բանով, որ կողմերը կարողանան որոշակիացնել ժնևյան գործընթացի հետագա առաջխաղացումը:

«Շատերը շարունակում են խաղադրույք կատարել երկոսությունից հրաժարվելու վրա` ռազմական միջամտության հաշվարկով»,- նշել է Լավրովը՝ կարևորելով կոալիցիայի՝ երկոսության մասնակցելու քայլը: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը սիրիական հակամարտության երեք տարիների ընթացքում աշխատել և աշխատում է հակամարտության բոլոր կողմերի հետ, քանի որ գտնում է, որ այդպես կարելի է հասկանալ կողմերի դիրքորոշումները և հասնել այն բանին, որ երկխոսությունն ունենա համընդհանուր բնույթ և արտացոլի սիրիական հասարակության բոլոր կողմերը:

Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան փետրվարի 3-ին Սերգեյ Լավրովի հրավերով մեկնել էր Մոսկվա՝ քննարկելու սիրիական հակամարտության լուծմանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում