Իրավունք

Յարոսլավլում ՀՀ քաղաքացու մահվան գործով հետաքնություն է սկսվել

1 րոպեի ընթերցում

Յարոսլավլում ՀՀ քաղաքացու մահվան գործով հետաքնություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում Հայաստանի 22-ամյա քաղաքացու մահվան գործով հետաքնություն է սկսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, ըստ նախնական տվյալների՝ տղամարդը չպարզված հանգամանքներում մտել է վերելակ այն ժամանակ, երբ այն դատարկ է եղել՝ առանց խցիկի։ Նա կտրել է մալուխներից մեկը, որը հանգեցրել է վերելակի հորի փլուզման: Երիտասարդը մահվան հանգեցրած մարմնական վնասվածքներ է ստացել։

Ներկայումս պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։ Համաձայն նախնական արդյունքների՝ կլինի ընթացակարգային որոշում։

Փետրվարի 1-ին Յարոսլավլ քաղաքում նախկին հանրախանութներիցմեկի վերելակում հայտնաբերվել էր Հայաստանի 22-ամյա քաղաքացու դին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում